Ադրբեջանցի իրավապաշտպանն իշխանություններից պատսպարվել է ԱՄՆ-ի դեսպանատանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը ձերբակալությունից խուսափելու նպատակով թաքնվում է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատանը:

Ինչպես նշում է haqqin.az-ը` դիվանագիտական աղբյուրին հղում անելով, նա դեսպանատուն է մեկնել այն բանից հետո, երբ տեղեկատվություն է ստացել իր կողմից գլխավորվող Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտում սկսված խուզարկության մասին, և մինչ այժմ գտնվում է այնտեղ:

Էմին Հուսեյնովը հետապնդվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ հարկերից խուսափելու մեղադրանքով:

Ադրբեջանական կայքը համեմատում է Հուսեյնովի պատմությունն ԱՄՆ-ի իշխանությունների հետապնդումներից Էկվադորի դեսպանատանը ժամանակին պատսպարված Էդուարդ Սնոուդենի դեպքի հետ:

Ադրբեջանցի իրավապաշտպանին սատարելը որակվում է իբրև երկրի գործերին միջամտելու և երկրի իրավապահ մարմինների վրա ճնշում գործադրելու կոպիտ փորձ: Պարբերականը չի բացառում այս կապակցությամբ երկու երկրների միջև մեծ դիվանագիտական սկանդալի առաջացման հնարավորությունը:




Լրահոս