Ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր՝ «ԵվրԱզԷս»-յան սցենար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմեկնի Ղազախստան, որտեղ իր ղազախ գործընկերոջ հետ պատրաստվում է քննարկել եվրասիական ինտեգրման գործընթացը: Ինչպես նշում է gazeta.ru-ն, բանակցությունները կարող են դժվարին լինել Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածութայն կտրուկ սրման պատճառով:

Երեք տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն այս տարվա մայիսին ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից: Սակայն դրա հետ կապված՝ կողմերը մինչ այժմ էլ շատ հարցեր ունեն: Մասնավորապես, բանակցությունների «տաք» թեմա է մնում Լեռնային Ղարաբաղը: Փաստաթղթի ստորագրման օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել էր Հայաստանին Եվրասիական միությանն անդամակցել առանց Ղարաբաղի, մինչդեռ Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը Եվրասիական տնտեսական ինտեգրման հետ որևէ կապ չունի:

ԼՂՀ հետ կապված հակասությունը կողմերին հաղթահարել առայժմ չի հաջողվել: Հնարավոր սցենարներից մեկը նշել է ԵվրԱզԷսի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: Նրա կածիքով՝ դրա համար անհրաժետ է, որ «Եվրասիական տնտեսական միութունում լինեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և որ
Հայաստանի կողմից բարիդրացիական հարաբերությունների երաշխավոր լինի Ռուսաստանը, իսկ Ադրբեջանի համար՝ Ղազախստանը»:




Լրահոս