
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի վերաբացված Ազգային թատրոնում ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, բազմաթիվ մարդիկ վնասվածք են ստացել: Վիրավորների թվում կան նաև պատգամավորներ, տեղեկացնում է BBC -ն:Միջոցառմանը ներկա է եղել նաև Սոմալիի վաչապետ Աբդիվելի Մոհամեդ Ալին, ով հայտնել է, որ կին ահաբեկիչ մահապարտը ռումբը պայթեցրել է հենց իր ելութի ժամանակ:Դեպքը տեղի է ունեցել Սոմալիի հեռուստաընկերության տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսության ժամանակ:Նշվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը սատնձնել է “Ալ Շաբաբ” ահաբեկչական խմբավորումը: