Հրաչյա Հարությունյանի դատավճիռը բողոքարկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի 18 մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարում մեղավոր ճանաչված «Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանի պաշտպանները բողոքարկել են նրա դատավճիռը: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է վերջինիս փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Օգոստոսի սկզբին Մոսկվայի Տրոիցկյան դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման: Նա մեղադրվում էր «ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման և անզգուշությամբ երկուսից ավելի անձանց մահվան պատճառ դարձած տրանսպորտային միջոցի շահագործման», ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթի օգտագործման մեջ:

Սակայն, Ռուբեն Մարգարյանի խոսքով, վերջին հանցագործությունը, այն է՝ կեղծ փաստաթղթի օգտագործում, Հարությունյանը չի կատարել, և այդ մասով դատավճիռը բողոքարկվել է:




Լրահոս