
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել սահմանային անցակետերում անցկացված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն:Այա մասին armlur.am-ին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, քննարկվել են առկա խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները: “Մենք մշտական մոնիտորինգ ենք իրականացնում սահմանային անցակետերեում պարզելու, թե ինչպիսին է իրավիճակը եւ ինչպիսի խնդիրներ կան: Նախորդ տարի մեծ ջանքեր են ներդրվել անցակետերում իրավիճակն էապես բարելավելու համար: Արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրվել”,- ասել է վարչապետը:Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել լուծելու արձանագրված կադրային եւ տեխնիկական խնդիրները՝ անցակետերում հնարավոր հերթերից եւ խցանումներից խուսափելու նպատակով: