
Մերձմոսկվայում Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է բանկոմատից գողություն կատարելու պահին,- հայտնում է Ռոսբալտ-ը:Իրավապահների տեղեկությունների համաձայն` 34-ամյա տղամարդն ապրիլի 2-ի գիշերը մի բանկոմատից փորձել է գողանալ ողջ գումարը` 3.8 մլն ռուբլի:Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակման հատկանիշներով: