
Ապրիլի 5-ին, Մոսկովյան 31 հասցեում (Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկին հարող հատված) պաշտոնապես կբացվի խորհրդարանական ընտրությունների գնացող “Ժառանգության” կենտրոնական շտաբը, որտեղից առաջիկա մեկ ամսում ղեկավարվելու է կուսակցության նախընտրական արշավը: Ինչպես տեղեկանում ենք կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունից, բացման արարողությունը կկայանա ժամը 13:00-ին: Ասուլիսից հետո կներկայացվի “”Ժառանգության”” ինտերնետային նոր կայքը: