«Արսենալի» նախկին ավագ, Բելգիայի հավաքականի պաշտպան Թոմաս Վերմալենը պայմանագիր է ստորագրել կատալոնական «Բարսելոնայի» հետ:
Սակայն պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո պարզ դարձավ, որ պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի որոշ ժամանակ. նա ազդրի վնասվածք ունի:
Ինչպես հայտնում է Իսպանիայի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է 2014-ի աշխարհի առաջնության ժամանակ:
Հիշեցնենք, որ Վերմալենը 19 մլն արժեցավ «Բարսելոնային»: