Թանկարժեք ադամանդը գտնողը կարող է այն իրեն պահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանիայում փնտրում են 20 հազար դոլարանոց ադամանդը, որը տեղի 77 Diamonds ոսկերչական ընկերությունը ցած է նետել օդապարիկից՝ իր ապրանքանշանի հանդեպ ուշադրություն գրավելու նպատակով: Հայտնի է, որ 30,5 կմ բարձրությունից ցած նետված թանկարժեք քարը ընկել է Լինկոլնշիր կոմսության Լի գյուղի մոտակայքում, տեղեկացնում է Metro-ն:

77 Diamonds-ի ներկայացուցիչները օդապարիկին GPS-սարք են ամրացրել և 10 կիլոմետրի ճշգրտությամբ կարողացել են պարզել թանկարժեք քարի գտնվելու վայրը: Հիմա գործը փնտրողներինն է, իսկ մրցույթի պայմանները բավականին գրավիչ են:

«Եթե դուք գտնեք ադամանդը, ապա կկարողանաք այն վերցնլ: Ոչ մի հարկ և տուրք: Քարը ձերը կլինի», – հայտարարել են ոսկերչական ընկերության ներկայացուցիչները:




Լրահոս