Մանգալան պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Սիթի»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Պորտու»-ի պաշտպան Էլյակիմ Մանգալան պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ նա դարձավ անգլիական ակումբի 6-րդ նորեկը:

Նա իր նոր ակումբում ընտրել է 20 համարի մարզահագուստը, իսկ տրանսֆերի արժեքը կազմել է 32 մլն ֆունտ:

« «Մանչեսթեր Սիթի»-ն Եվրոպայի ուժեղագույն ակումբներից է: Ինձ համար սա կարևոր քայլ էր: Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել և հավատում եմ, որ կարող եմ անել դա»,- նշել է Մանգալան:




Լրահոս