ՈՉ ՄԻ ՁԱՅՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթն ավարտեց «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կոչով` առաջարկելով, որ Կոնգրեսն առաջիկա ընտրություններին մասնակցի հենց այս կարգախոսով: Եւ հիմք ընդունելով այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռը զավթել է Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտմամբ, համատարած ընտրակեղծիքների, զանգվածային բռնությունների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած սպանդի հետեւանքով` ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ ԱԺ-ում անմիջապես բարձրացնելու է նրա պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Ինչ վերաբերում է Կոնգրեսի հաջորդ հանրահավաքին, ապա այդ մասին Կոնգրեսը կհայտարարի առաջիկայում:




Լրահոս