Մադրիդի «Ռեալ»-ն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է հրաժարվել թիմի պաշտպան Ալվարո Արբելոայի և կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի ծառայություններից:
Նշված ֆուտբոլիստները չեն կարող տեղ զբաղեցնել իսպանական ակումբում, և մադրիդցիները պատրաստ են հրաժարվել նրանց ծառայություններից:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Արբելոան կարող է «Նապոլի» տեղափոխվել, իսկ Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված են մի քանի անգլիական ակումբներ: