Մեր օրը չէր. Կլոպը՝ «Լիվերպուլ»-ից կրած պարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է «Լիվերպուլ»-ի դեմ ընկերական խաղում թիմի կրած պարտությանը (4:0): Նա կարծիք է հայտնել, որ այժմ թիմը շատ արագ պետք է վերականգնի իր ուժերը` «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը պատշաճ խաղ ցուցադրելու համար:

«Մեր օրը չէր: Շատ վատ էինք պաշտպանվում այն դրվագներում, երբ բաց թողեցինք առաջին երկու գոլերը: Այդպիսի սխալների դեպքում անպայման կպարտվես «Լիվերպուլ»-ի կարգի մրցակցին:

Այժմ գալիք մրցաշրջանի նախապատրաստական փուլի ամենաթեժ պահն է: Այդ ընթացքում մենք շատ ուժեր ենք ծախսում: Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումից առաջ պետք է հանգստանանք և վերականգնենք ուժերը»,- ասել է Կլոպը:




Լրահոս