Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը Ֆադեյ Սարգսյանի հարազատների ներողամտությունն է հայցել, քանի որ պարզվել է` 2 տարի առաջ մահացած Սարգսյանի անունը եւս ներառված է եղել ընտրողների ցուցակում:
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանից «Ժողովուրդ»-ը կոնկրետ այդ դեպքով փորձեց պարզել, թե ինչպես է լինում, որ տարբեր մահացածներ հայտնվում են ընտրացուցակներում: «2005 թվականի հուլիսի 14-ի որոշման համաձայն` անձի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է կենտրոնական ռեգիստրին: Այնտեղից էլ փոխանցվում է անձնագրային վիզաների վարչություն: Մինչ այդ, մահացած անձի վերաբերյալ տվյալները հանվում են ռեգիստրի տվյալներից, եւ բնականաբար, դրանք չեն կարող հայտնվել ինչ-որ տեղ»,-նշեց Քոչարյանը: Նրա պարզաբանմամբ, եթե ռեգիստրից իրենք մահացածի մասին տվյալներ չեն ստանում, նշանակում է, որ ռեգիստրը անձի մասին չի իրազեկում, եւ առաջանում է անճշտություն: «Կոնկրետ Ֆադեյ Սարգսյանի պարագայում, ուրեմն, չենք ստացել ինֆորմացիա` մահվան փաստի վերաբերյալ, դրա համար էլ ինքնաբերաբար նրա անունը փոխանցվել է ընտրողների ռեգիստր»,-եզրափակեց Քոչարյանը:
ՊԵՏՌԵԳԻՍՏՐՆ Է ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ