Գերմանիայում տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը:
Նա ստացել է 144 ձայն և առաջ անցել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսից, ով ստացել է 135 ձայն և մյունխենյան ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերից, ով էլ ստացել է 105 ձայն:
«Ինձ համար մեծ պատիվ է: Շատ անսպասելի էր, չնայած, իհարկե, հասկանում եմ, որ լավ խաղ եմ ցուցադրել»,-նշել է Նոյերը: