Sports.ru-ն ներկայացրել է այն բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր անգլիական «Արսենալ»-ից տեղափոխվել են կատալոնական «Բարսելոնա»:
«Արսենալ»-ից «Բարսելոնա» 2000թ.-ին առաջին անգամ տեղափոխվել են Մարկ Օվերմարսը և Էմմանուել Պետին: Մարկի համար վճարել էին 25 մլն ֆունտ, բայց Ֆիգուին լիակատար փոխարինող նա չդարձավ: Օվերմարսն Իսպանիայում չորս ոչ այնքան հաջող մրցաշրջան անցկացրեց և ավարտեց կարիերան վնասվածքի պատճառով:
Պետիի համար ավելի քիչ էին վճարել, բայց նա խաղաց շատ ավելի վատ: Անցկացնելով «դատարկ» մրցաշրջան Կատալոնիայում և նույնիսկ հիմնական տեղ չունենալով խաղադաշտում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն մեկ տարի անց վերադարձավ Լոնդոն, այս անգամ «Չելսի»:
Իսկ ահա Ջովաննի վան Բրոնկհորստի տեղափոխությունը հաջող էր: Հոլանդացի ձախ կիսապաշտպանը մեկ տարի անցկացրեց «Բարսելոնայում» անցկացրեց վարձավճարով, իսկ 2004թ.-ին 2 մլն-ով դարձավ կատալոնական թիմի ֆուտբոլիստ: Ակումբի հետ նա հաղթեց Իսպանիայի երկու առաջնություններում և Չեմպիոնների լիգայում:
2007-ի ամռանը «Արսենալ»-ը 24 մլն եվրոյով վաճառեց իր պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկին` Անրիին: Իսպանիայում Թիերի Անրին այնքան վառ չէր, որքան Անգլիայում:
Արսեն Վենգերը «Բարսելոնա»-ին 15 մլն եվրոյի դիմաց վաճառեց Ալեքսանդր Գլեբին: Այս տրանսֆերը համարվում է ամենաանհաջողներից մեկը. բելառուսցի ֆուտբոլիստի մոտ ոչինչ չստացվեց:
Գրեթե նույն 15 մլն-ի դիմաց «Բարսելոնա»-ն գնեց Ալեքս Սոնգին, իսկ հիմա չգիտի, թե նրան ում վաճառի: Երկու մրցաշրջանի ընթացքում նա այդպես էլ տեղ չունեցավ հիմնական կազմում:
Սեսկ Ֆաբրեգասը, կարծես թե, կրկնել է Պետիի ընթացքը՝ «Արսենալ» – «Բարսելոնա» – «Չելսի»: Վիճակագրությունը նրա օգտին ոչ մի վատ բան չի կարող ասել, բայց Կատալոնիայում նրանից ավելին էին սպասում:
Թոմաս Վերմալենն օրերս դարձավ 8-րդ ֆուտբոլիստը, ով իսպանական ակումբից տեղափոխվեց անգլիական ակումբ: Կրկին 15 մլն ֆունտ, բայց այս անգամ «զինագործները» իսպանացիներին վաճառեցին ոչ թե առաջատար, այլ՝ պահեստային ֆուտբոլիստի: