ԷԼԻ ԳՆԱՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2012թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների` համապատասխանաբար 0.8% եւ 0.2% հավելաճ: 2012թ. մարտին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.7%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 104.3%, ոչ պարենային ապրանքներինը` 100.6%, ծառայությունների սակագներինը` 100.9%:




Լրահոս