ԼԻՍԿԱՆ ՀԱՅՀՈՅԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախօրեին գնացել է Գորիս` կուսակցության համար գրասենյակ բացելու, սակայն արժանացել է Սյունիքի մարզպետի հայհոյանքներին: Ըստ Փոստանջյանի, երբ գրասենյակի կահավորումն ավարտվել է, ինչ-որ մարդիկ փախցրել են «Ժառանգության» ցուցապաստառը: «Այդ ընթացքում 3 մեքենաներով եկան մարդիկ եւ սկսեցին շրջել այդ տարածքում, հարցուփորձ անել, թե ինչու ենք մենք բացել այդ գրասենյակը: Դրանից հետո քաղաքացիները մեզ տրամադրեցին գրասենյակի բանալիները, եւ մենք բաժանվեցինք: Ես ուղեւորվեցի Մեղրի-Ագարակ: Վերադառնալիս ինձ զանգեցին այդ գրասենյակի սեփականատերերը եւ ասացին, թե խնդրում ենք` վերադարձե՛ք եւ մե՛զ փոխանցեք մեր գրասենյակի բանալիները: Միանշանակ է, որ Սյունիքի մարզպետի հրամանով քաղաքացիները հրաժարվեցին տրամադրել գրասենյակը: Դրանից հետո ես զանգեցի Սյունիքի մարզպետին եւ արժանացա ոչ թե հարցի պարզաբանմանը, այլեւ նրա հայհոյանքներին: Նա խուլիգան է»,-երեկ slaq.am-ին պատմել է Զարուհի Փոստանջյանը:
«Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզպետարանին մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Սուրեն Խաչատրյանից բացատրություն է պահանջել: Մարզպետն էլ արդարացել է, թե լուրջ բան չի եղել. «Զանգեց, ղժղժում էր վրես, թե չգամ, հասնեմ ըտեղ, գրասենյակը ոնց վերցրել ես, տո՛ւր: Ես էլ ասի` դե գնա…»:




Լրահոս