
«Մենք պաշտպանում ենք ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույսերը, որոնք արդարացրեց նա, թե ոչ` եւս թող գնահատի ժողովուրդը»:
Պարզվում է, որ այս երկրում, բացի ՀՀԿ-ի ընտրացուցակում «ծվարած» մի քանի կարիերիստներից, էլի մարդ կա, որը հույս է կապում Սերժ Սարգսյանի հետ: Բայց բարգավաճող այս երիտասարդը հետաքրքիր ձեւակերպում է ընտրել, թե պաշտպանում են «Սարգսյանի հետ կապված նոր հույսերը»: Այսինքն` հին հույսերն այլեւս պիտանի չեն: Իսկ թե ինչպես պետք է Ուրիխանյանը պաշտպանի հույսը, այդպես էլ անհասկանալի է մնում: Ի վերջո, ինչ-որ առարկայական երեւույթի կամ անձի է հնարավոր պաշտպանել: Բայց դե դրանք նրբություններ են, որոնք շարքային քաղաքացիներին հասու չեն. «հույս պաշտպանելու» մենաշնորհն էլ տրված է նախկին առաջադեմին: