«Ես ցավ չունեմ պատգամավոր դառնալու, ես առանց դրա էլ անձեռնմխելի եմ»:
Եթե Արաբոյի Մանվելի համար պատգամավոր լինելը ցավ է, ապա շատերի համար` գոյության նպատակ: Չնայած իր դեպքում ճիշտ էլ ասում է Մանվելը. նա միշտ առաջադրվել ու չի ընտրվել, ուստի կարող էր ցավ լինել նրա համար: Իսկ եթե կարողանար ընտրվել, ապա մանդատի վայելքների մասին խոսելիս հաստատ միայն անձեռնմխելիությունը չէր կարեւորի: Խորհրդարանում եղած մարդը կարող է հասկանալ, թե որքան երջանկաբեր է մանդատ ունենալը, եւ այն ինչե՜ր կարող է պարգեւել մարդուն: Այնպես որ, պատգամավոր աշխատած մարդիկ միայն կարող են ասել` մանդատը ցավ է, թե երջանկություն: Պետք չէ առաջ ընկնել: