«Պարկինգ Սիթի սերվիսը» դեռ ասֆալտը չսառած՝ կարմիր կետագծերով արդեն նշել է իր տարածքները. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. ««Ագաթանգեղոսի փողոցի հերթական ասֆալտապատումը, կարծես, այս անգամ էլ է ավարտվել: Սակայն ճանապարհային ոստիկանությունը դեռ ՝ այդ կարճ հատվածում տրանսպորտային երթևեկությունը կարգավորող, անգամ հետիոտների համար անցումների նշագծումներով չի զբաղվում:

Դրա փոխարեն «Պարկինգ Սիթի սերվիսը», որին տրվել է մայրաքաղաքի փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի վայրերի ընտրությունը և իրավունքը, ինչպես ասում են, դեռ ասֆալտը չսառած՝ կարմիր կետագծերով արդեն նշել է իր տարածքները»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս