Եղեգնաձորում երիտասարդը փորձել է ինքնասպան լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին, ժամը 02.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Մ.-ը (ծնվ` 1986թ.) փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով ձախ նախաբազուկը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Եղեգնաձորի ԲԿ: Վերջինս ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս