2014թ.-ի հունվար-հունիս ամիսների տվյալներով, Յունիբանկը պետական բյուջե է փոխանցել մոտ 1,254 մլրդ դրամի հարկեր եւ այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 46-րդ տեղը:
Յունիբանկը ներկայացված է 46 մասնաճյուղերով եւ գլխամասային գրասենյակով: 2014թ.-ի հունիսի վերջին բանկի ակտիվները կազմել են 155 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 12.4 %-ով: Բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 112 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում Յունիբանկի պարտավորություններն աճել են 12.5%-ով եւ կազմել 134 մլրդ դրամ: Բանկի շահույթը հունիսի վերջի դրությամբ կազմել է 997 մլն դրամ:
Յունիբանկի ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գերազանցում է 250 հազարը` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճելով ավելի քան 45%-ով: