ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքում, ուր ոստիկանությունը նախօրեին գնդակահարել էր սևամորթ դեռահասին, ստիպված են եղել ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառել, տեղեկացրել է AP գործակալությունը:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Թոմ Ջեքսոնը հայտարարել է, որ ցուցարարները քարեր էին նետում իրավապահների վրա, ամբոխից լսվում էին կրակոցներ: Այդ պատճառով, ոստիկանության սպաները ստիպված են եղել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառել:
Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները փողոցի երթևեկելի մասում գնադակահարլ են 18-ամյա Մայքլ Բրաունին: Կրակ արձակած ոստիկանի անունը և նման արարքի պատճառները չեն հրապարակվում, տեղեկացնում է РИА Новости-ին: