Լյուդմիլա Գուրչենկոյի մահից հետո թեժ պայքար սկսվեց նրա կարողության համար: Հիմնական հավակնորդները երգչուհու վերջին ամուսինն ու առաջին ամուսնությունից ծնված դուստրն են, որոնք երբեք ընդհանուր լեզու չեն գտել, նույնիսկ չեն շփվել միմյանց հետ: Ավելորդ լարվածությունից խուսափելու համար Գուրչենկոյի ամուսինն իրեն վերցրեց միայն քաղաքի կենտրոնի 3-սենյականոց բնակարանը, որը գնահատվում է 20 միլիոն ռուբլի: Քիչ բաժին չհասավ նաեւ դստերը` Audi A4 մեքենան եւ քաղաքից դուրս գտնվող շքեղ առանձնատունը` մերձմոսկովյան էլիտար թաղամասում: Կարողությունը կիսեցին, բայց մինչեւ հիմա չեն լուծել գերեզմանաքարի հարցը: Մի տարի է անցել Գուրչենկոյի մահից, բայց գերեզմանի վրա նույնիսկ խաչ չկա, միայն մի վահանակ է` դերասանուհու նկարով:
ԿԻՍԵՑԻՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ