Վաղը պարզ կլինի` Լ. Հայրապետյանի խափանման միջոցը կփոխվի, թե ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 13-ին կկայանա Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով դատական նիստը: Ներկայացվելու է միջնորդություն նրա խափանման միջոցը փոխելու առնչությամբ: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում հայտնեցին «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնությունից:

Նախաձեռնության անդամները կարծում են, որ այս գործի հետ կապված անհանգստությունն ակնհայտ է, և նրանց խոսքով` հատկապես դա ակնառու դարձավ ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, որտեղ Ս. Սարգսյանը բարձրացրել էր հայ գործարարի հարցը:

«Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը դեռևս չի կարգավորվել: Պատճառը, ինչպես նշել է նաև Հայրապետյանի բժիշկը` ոչ ստացիոնար բուժումն է, քանի որ այդպիսի հիվանդություններ ունեցող անձը պետք է մշտապես լինի հսկողության ներքո: Հոգեբանական այս վիճակը, բնականաբար, տվել է իր արդյունքը: Եթե վաղը խափանման միջոցը չփոխվեց, դա կնշանակի, որ Ռուսաստանը պարզապես շրջանցում է հենց իրենց օրենքները»,- նշեցին նախաձեռնությունից:

Նախաձեռնության անդամների խոսքով` Ռուսաստանի կառավարությունը 2011թ. որոշում էր կայացրել և համապատասխան ցանկ հրապարակել, որտեղ կան նաև Հայրապետյանի հիվանդությունները: Համաձայն այդ ցուցակի` նման հիվանդությունով տառապող մարդկանց չի կարելի կալանավորել և անպայման պետք է փոխել խափանման միջոցը:




Լրահոս