Պատերազմի և խաղաղրության հետ կապված բոլոր հարցերը կորոշի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:
«Ինչ պլաններ էլ կազմեն ՆԱՏՕ-ում, Բրյուսելում, ինչ հրամանագրերն էլ ստորագրի Բարաք Օբաման՝ ոչ մի ուժ չեն ունենա: Որոշում կկայացնի միայն մեկ մարդ՝ ռուսաստանյան պետության ղեկավարը», – հայտարարել է Ժիրինովսկին: Նրա խոսքով, առաջին համաշխարհայինի հետ կապված վերջնական որոշումը կայացրել է ռուսական ցար Նիկոլայ II-ը, երկրորդի ժամանակ՝ Ստալինը: «Իսկ երրորդի հետ կապված գլխավոր որոշումը, ես համոզված եմ, արդեն կայացված է», – հայտարարել է Ժիրինովսկին:
Նա նշել է, որ գլխավոր վտանգը Ռուսաստանի համար ներկայացնում են Արևելյան Եվրոպայի երկրները, որովհետև նրանց տարածքում են տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմակայանները, և նրանք կարող են Ռուսաստանի ուղղությամբ հրթիռներ արձակել: Դա թույլ չտալու համար անհրաժեշտ է նրանց թռիչքից կես ժամ առաջ կանխարգելիչ հարված հասցնել այդ երկրներին, համոզված է Ժիրինովսկին: