ՀԱՐՑ. Ամուսնուս հայրական բնակարանում գրանցված էին ամուսինս եւ իր եղբայրը: Բայց հետո ամուսնուս եղբայրն իր կնոջը նույնպես գրանցել էր այդ բնակարանում, ավելին, երեխա ունենալուց հետո՝ նաեւ երեխային: Խնդրում եմ ասել` առանց իմ ամուսնու գիտենալու, որքանո՞վ է օրինական իր եղբոր կնոջ գրանցումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնակարանում գրանցվելու համար, նոտարական կարգով վավերացված պայմանագրով, անհրաժեշտ է մյուս համասեփականատիրոջ համաձայնությունը: Բայց եթե փաստացի բնակեցման հասցեն են գրանցում, ապա այդ դեպքում քաղաքացու ամուսնու համաձայնության խնդիրը չկա: Հաճախ լինում է, որ քաղաքացիները միայն փաստացի բնակեցման վայրի գրանցում են ունենում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար Լուսինե Բալայանը կարող է անհոգ լինել: Թեեւ ՄԻՊ գրասենյակի ուղարկած պատասխանն այնքան էլ մանրակրկիտ չէ, բայց հայտնի է, որ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ ունեն համասեփականատեր եղբայրները: