ՎՏԲ բանկը հավակնում է Roberto Cavalli-ի վերահսկիչ փաթեթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան «ՎՏԲ կապիտալ» ներդրումային բանկը բանակցում է Roberto Cavalli նորաձևության տան արժեթղթերի փաթեթի գնման հարցի շուրջ. տեղեկացնում է Ведомости-ն՝ հղում անելով աղբյուրին ՎՏԲ խմբում:

Խոսքն ընկերության 60% բաժնետոմսերի մասին է, սակայն պայմանավորվածություն դեռ չի ձեռքբերվել:

Ռոբերտո Կավալլին, 5 տարուց ավել է, ներդրող է փնտրում: 2014-ի մայիսին Financial Times թերթը հայտնել է, որ նա բանակցություններ է վարում Investcorp ընկերությանը բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառելու վերաբերյալ:

Թերթի տեղեկություններով՝ նորաձևության առևտրային տունը գնահատվում է 450 մլն եվրո: Այս տարվա սկզբին բանակցություններ են վարվել նաև Permira-ի հետ, սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել, թե ինչպես կառավարել ընկերությունը: Այդ նույն պատճառով դիզայները չի կարողացել պայմանավորվածություն ձեռքբերել նաև այլ հնարավոր գնորդների հետ:

Ռուսաստանյան ներդրողների հետ բանակցությունների մասին անցած շաբաթ հայտարարել է ինքը՝ Կավալլին: Նա նշել է, որ տուժողները հետաքրքրված են գործարքով, սակայն որևէ համաձայնության կողմերը դեռ չեն եկել:

Կավալլին պարզաբանել է, որ իրեն անհրաժեշտ է գործընկեր գտնել, որը կօգնի կառավարել ընկերությունը: «Դա այն է, ինչով ես, ի տարբերություն ստեղծագործական աշխատանքի, զբաղվել չեմ սիրում», – ասել է աշխարհահռչակ դիզայները: Նա ընդգծել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընկերությունը ֆինանսական խնդիրներ չունեն և բաժնետոմսերի վաճառքի գործում չեն շտապում:




Լրահոս