Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է կրճատել թիմի կազմը:
Նա ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ 23 ֆուտբոլիստի, սակայն այժմ կատալոնական ակումբում հանդես է գալիս 24 ֆուտբոլիստ։ Հենց այդ պատճառով Էնրիկեն մտադիր է տրանսֆերի հանել նրանցից մեկին։
Ավելի վաղ 44-ամյա մասնագետը հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելային եւ կամերունցի Ալեքս Սոնգին ակնարկել էր, որ նրանք կատալոնական ակումբի կազմում չեն խաղա, եթե որոշեն մնալ ակումբում: Դրանից հետո հոլանդացի կիսապաշտպանը հեռացավ հունական «Օլիմպիակոս», իսկ Սոնգը դեռ «Բարսելոնայում» է։