լավ հիշողության համար կարեվոր է գիշերային քունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների նոր հետազոտության համաձայն՝ գիշերային լավ քունն օգտակար է լավ հիշոողությունների վերականգնման համար:Հետազոտողները 70 մեծահասակների բաժանել են երկու խմբի: Խմբերից մեկի անդամները պետք է քնեին գիշերվա ընթացքում, իսկ մյուս խմբի անդամները ստիպված էին գիշերվա ընթացքում արթուն մնալ:Երկու խմբերին էլ ներկայացվել էին մի շարք նկարներ, որոնց մի մասում ուրախ ու դրական պատկերներ էին, իսկ մյուս մասում՝ չեզոք, ինչպես օրինակ՝ կահույք կամ ափսեներ:12 ժամ անց ուսումնասիրվել է մասնակիցների հիշողությունը` կապված նկարների հետ: Արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր գիշերվա ընթացքում քնել էին, նրանց հիշողության մեջ ավելի շատ մնացել էին դրական պատկերները: 




Լրահոս