Իսպանիայում մահացել է Էբոլի տենդով վարակված հոգևորականը՝ 75-ամյա Միգել Պախարեսը. տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Նրան բուժում էին հատուկ պատվաստանյութերով, որոնք դեռևս չեն անցել կլինիկական փորձարկումներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել Էբոլի վիրուսի դեմ կլինիկական փորձարկումներ չանցած դեղամիջոցների օգտագործմանը: Կազմակերպությունը միաժամանակ հաստատել է, որ Էբոլի վիրուսը միջազգային սպառնալիք է ներկայացնում:
Իսպանացի հոգևորականը, ում մոտ Էբոլի տենդ էր ախտորոշվել, չորեքշաբթի Լիբերիայից պետք է տեղափոխվեր մադրիդ: