
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրակաշառքների մասին տեղեկությունները գնալով շատանում են, այդ թվում նաև զավեշտալի դեպքերը: Երեկ երեկոյան թերթի թղթակցի բնակարան է այցելել մի երիտասարդ և միանգամից գործի անցել. “”Բարև, քուր ջան: Ես Հանրապետական կուսակցությունից եմ: Մեկ պասպորտի դիմաց` 8 հազար դրամ»: Թղթակցի հարցին` իսկ եթե ես այլ կուսակցության եմ հարո՞ւմ, երիտասարդը «հանճարեղ» պատասխան է տվել. “”Դե ինչ ասեմ, քուր ջան, դու գիտես: Ազատ, ժողովրդական երգիր ենք””: Փաստորեն, ՀՀԿ-ական երիտասարդը գիտի, որ ժողովրդավարական երկրում ենք ապրում, բայց չգիտի, որ այդ ժողովրդավարական երկրում ամեն ոք ազատ ընտրության իրավունք ունի, և ավելորդ է` ինչ-որ բան առաջարկելն ու պարտադրելը: