
Առավոտի տեղեկություններով` այս օրերին Հայաստանում են գտնվում ռուսական շուրջ մեկ տասնյակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ են ունենում Հայաստանի իշխանական վերնախավի հետ: Մասնավորապես, նրանց ընդունել է վարչապետ Տիզրան Սարգսյանը և պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին: Ասում են, որ ռուս լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է ՌԴ իշխանական վերնախավի անմիջական մտահղացմամբ: Վերջիններս այս կերպ փորձում են շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին` ի դեմս նախագահի և կառավարության, ՌԴ նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինին աջակցելու համար: