Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք կասկածվում են 400 հազար ռուբլի արժողությամբ կարակալի ձագի առևանգման մեջ:
1991թ. և 1984թ. ծնված կասկածյալները գրանցված են Կեմերովի մարզում և Չեչնիայի հանրապետությունում. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Գողացված կենդանուն գտնել առայժմ չի հաջողվել:
Հուլիսի 24-ին հանցագործները ներխուժել էին մոսկվացի կնոջ բնակարանը և զենքի սպառնալիքի ներքո գողացել նրանից կես միլիոն ռուբլի և կարակալի ձագին: