
Ժողովուրդի-ի տեղեկություններով` “Հայռուսգազարդ” ընկերության Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանին` Գազի Հովոյին, խոստացել են ազատ արձակել նրա որդուն, եթե նա Հանրապետական կուսակցության օգտին 5 հազար ձայն ապահովի: Թերթը փորձել է Հովհաննես Ղազարյանից ճշտել տեղեկությունը, սակայն վերջինս ասել է, որ ինքը թերթի հարցերին չի պատասխանում, և անջատել է հեռախոսը: Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը վստահեցրել է, որ նման բան լինել չի կարող: Թերթը հիշեցնում է, որ Վիլեն Ղազարյանը բախվել էր ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի և նրա եղբոր որդիների հետ ու երկար ժամանակ փախուստի մեջ էր: Անցած տարեվերջին ոստիկանությունն Օդեսայում ձերբակալեց Վիլենին և տեղափոխեց Հայաստան: Ղազարյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ: