Ուկրաինայի իշխանությունները սահմանից ներս չեն թողնի հումանիտար շարասյունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են սահմանից ներս թողնել Ռուսաստանից եկող հումանիտար օգնության շարասյունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին:

Նրա խոսքով, հումանիտար օգնությունը կբեռնաթափվի և Ուկրաինա կհասցվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների միջոցով: Ընդ որում, Ուկրաինայի իշխանությունները թույլ չեն տալու, որպեսզի շարասյունը ուղեկցեն Ռուսաստանի ԱԻՆ-ի ներկայացուցիչները:

Ռուսաստանյան հումանիտար օգնության ավտոշարասյունը Նարո Ֆոմինսկից դուրս էր եկել երեքշաբթի առավոտյան: «Կամազ» մակնիշի 280 ավտոմեքենաներ, բեռնված երկու հազար տոննա հումանիտար բեռով, ուղղվում են դեպի Ուկրաինայի սահման: Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչներին նախատեսվում է հասցնել 400 տոննա ձավարեղեն, 100 տ շաքարավազ, 62 տ մանկական սնունդ, 54 տ դեղորայք և 12 հազար քնապարկ:




Լրահոս