ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԸ

Ռեստորաններում ոչ միայն սննդի համը կամ սպասարկումն է կարեւոր, այլ նաեւ՝ կահավորումը, բացվող տեսարանները: Դա հասկանում են ռեստորանների սեփականատերերը, եւ այդ առումով ինչի ասես, որ չեն դիմի` հաճախորդներին գրավելու համար: Եվ այսպես, ներկայացնում ենք ամենատպավորիչ, գեղեցիկ շրջակայքով ռեստորանների ֆոտոշարքը:

 
ԼՈՒՐԵՐ

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2015»-Ը` ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Վիենայում:
60-րդ հոբելյանական մրցույթն անցկացնելու համար, բացի Վիեննայից, պայքարել են Գրացը եւ Ինսբրուկը, սակայն, ի վերջո, ընտրվել է երկրի մայրաքաղաքը: Մրցույթի կազմակերպիչն է ավստրիական «ORF» հեռուստաընկերությունը, որը խոստացել է աշխարհին ցույց տալ 3 զարմանալի շոու՝ 2 կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ, որոնք կանցկացվեն 2015թ. մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին։
«Վիեննան երաժշտության եւ արվեստի մայրաքաղաք է Եվրոպայի հենց կենտրոնում։ Մենք միասին կանենք ամենը երգի հոբելյանական մրցույթի հաջող անցկացման համար»,- ասել է «ORF»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վրաբեցը։

 

ՀՊԵՆ-Ը` ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա ասիական հեղինակավոր միջազգային մրցույթներից մեկում՝ որպես իրադարձության պաշտոնական նվագախումբ: Օգոստոսի 11-18-ը ՀՊԵՆ-ը ելույթ կունենա Չինաստանի Ֆոշան քաղաքում՝ Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաեւ հանդես կգա մրցույթի գալա-համերգին: Բացի այդ, նվագախումբը կունենա առանձին համերգներ:
ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարեւորում է հեղինակավոր մրցույթում երիտասարդական նվագախմբի մասնակցությունը:
Չինաստան կմեկնի ՀՊԵՆ-ի սիմֆոնիկ կազմը: Ֆինանսական ծախսերը հոգում է չինական կողմը, իհարկե, կան նաեւ մարդիկ, ովքեր աջակցում են նվագախմբին:

 

ՓՈԽԵԼ Է ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ամուսնության 74-րդ օրը Քիմ Քարդաշյանը վերջապես որոշել է ամուսնու ազգանունը վերցնել եւ «Instagram»-ում հրապարակել է անձնագրի լուսանկարը:
Լուսանկարում 33-ամյա Քիմը հանդես է եկել Ուլյանա Սերգեենկոյի հագուստով, որով օգոստոսի 4-ին հայտնվել է Ջիմմի Քիմմելի շոուին:
Նշենք, որ սոցցանցերում Քիմը վաղուց արդեն իր ազգանունը Ուեսթ է փոխել:

 

ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը վիրահատության է ենթարկվել փարիզյան հիվանդանոցներից մեկում: Վիրահատական միջամտության պատճառ են հանդիսացել դերասանի մեջքի հատվածում ցավերը: Դերասանը շտապօգնություն է կանչել այս կիրակի: Նրա ցավերն այնքան ուժեղ են եղել, որ նա չի կարողացել ինքնուրույն հասնել բուժհաստատություն: Դերասանին տեղափոխել են Ֆրանսիայի մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկի նեյրովիրաբուժության բաժանմունք: Նա վիրահատվել է օգոստոսի 4-ին: Սա առաջին անգամ չէ, որ Դելոնն առողջական խնդիրներ ունի: 2013թ. աշնանը նա կրկին տեղափոխվել էր հիվանդանոց՝ սրտի առիթմիայով, սակայն շուտով ապաքինվել էր:

 

ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ` ՆՈՐ «ՏԵՐՄԻՆԱՏՈՐ»-Ի ՄԱՍԻՆ
Հանրահայտ հոլիվուդյան դերասան եւ Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն իր «Instagram»-ում հրապարակել է «Տերմինատոր»-ի մասին 5-րդ ֆիլմի անվանումը՝ նկարահանման հրապարակից արված լուսանկարի տակ: Հրապարակված լուսանկարում դերասանը մեջքով նստած է աթոռին՝ «Terminator Genisys» գրությամբ: Շվարցենեգրեը շնորհակալություն է հայտնել դերասանական կազմին ու նկարահանող խմբին «ֆանտաստիկ նկարահանումների համար», որոնք ընթացել են դժվար, ուրախ եւ արժանապատիվ: «Տերմինատոր» ֆիլմի հինգերորդ մասում Սառայի եւ Ջոն Քոնորի դերերում կնկարահանվեն Էմիլյա Քլարքը եւ Ջեյսոն Քլարքը: Ֆիլմի ռեժիսորը Ալան Թեյլորն է:

 

 




Լրահոս