ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում

Նախկինում երբ ԱԺ նախկին նախագահը որեւէ տեղ էր գնում, ՀՀԿ կանայք պայքարում էին նրա կողքին լինելու համար: Իսկ հիմա ՀՀԿ կանայք նույն կազմով Սեյրան Օհանյանի կողքին են: Այստեղ հարց է առաջանում՝ որտեղ են ՀՀԿ ակտիվ երիտասարդ օրիորդները:

 
ՀԱՐՑ. Ներկայացել եմ զինվորական կոմիսարիատ, որտեղ ինձ տվել են կցագրման վկայական։ Այնտեղ գրված է, որ բժշկական հանձնաժողովը ճանաչել է ոչ պիտանի ծառայելու խաղաղ ժամանակ եւ պիտանի` ոչ շարքային ծառայելու պատերազմի ժամանակ: Խնդրում եմ ասեք, ստացվում է, որ ես ազատվա՞ծ եմ բանակից։ Նշեմ, որ ունեմ առողջական խնդիր (փայծախս հեռացված է եւ երկկողմանի ծնողազուրկ եմ):

Հայկ Գրիգորյան (25 տարեկան, ատամնատեխնիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 24-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի թիվ 748-Ն որոշման համապատասխան դրույթների ուսումնասիրությունից կարող ենք եզրակացնել, որ դուք, առողջական վիճակից ելնելով, չպետք է ծառայեք բանակում, այլ` ունեք միայն ոչ խաղաղ ժամանակ ծառայելու պարտականություն: Նշենք, որ թեեւ զինապարտի կարգավիճակի փաստաթղթային ձեւակերպումների, այդ թվում` դրանց կատարման ժամկետների հարցում օրենսդրության մեջ կան որոշ անհստակություններ, այնուամենայնիվ, գործող պահանջների վերլուծությունից հետեւում է, որ պետք է ստանաք նաեւ վերը նշված որոշումն իր մեջ ներառող զինվորական գրքույկ:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ դիմած քաղաքացին իսկապես ունի լուրջ առողջական խնդիրներ եւ կարծում ենք, որ միանգամայն օրինաչափ է հանձնաժողովի կայացրած որոշումը: Եվ եթե Աստված տա, մեր երկրում հաստատվի անխախտ եւ վերջնական խաղաղություն, ապա կարելի է ասել, որ, այո, նա ազատված է զինվորական ծառայությունից:

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը համարվում է գործազուրկ, ապա ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի դադարեցվի նրա՝ գործազուրկի կարգավիճակը:

Լիլիթ Մխիթարյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե նա.
1) դարձել է զբաղված, բացառությամբ զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկման դեպքերի.
2) դարձել է կենսաթոշակառու.
3) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
4) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.
5) անհարգելի պատճառով վեց ամսվա ընթացքում երեք անգամ զբաղվածության պետական ծառայության հրավերով չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար, ինչպես նաեւ երեք անգամ անընդմեջ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման, մասնագիտական ուսուցման տարբեր առաջարկություններից, բացառությամբ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող գործազուրկ ծնողի.
5.1) օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման.
6) մահացել է:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2013-ին գործազրկությունը ՀՀ-ում կազմել է 18.6 տոկոս, եւ այս ցուցանիշով մենք բացարձակ առաջատար ենք հետխորհրդային տարածքում։ Օրինակ՝ Վրաստանում գործազրկության մակարդակը 14.3 տոկոս է, Ադրբեջանում՝ 5.5, ՌԴ-ում՝ 6։ Ընդ որում, կազմակերպության կանխատեսումներով՝ 2018թ. ՀՀ-ում գործազրկության մակարդակը կհասնի 20 տոկոսի։




Լրահոս