
Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.50-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի սկզբնամասին հարակից Ֆիդայիների այգում մահացած անձ կա:Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացությամբ, դիակի վրա բռնության հետքեր չկան: Քննիչի հանձնարարականով, ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու մահացածի ինքնությունը:Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: