Այսօր Երիտասարդության միջազգային օրն է:
Օգոստոսի 12-ը հռչակվել է երիտասարդության միջազգային օր 1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:
Armlur.am-ը հայ երիտասարդների շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու համար՝ գիտեն այսօրվա տոնի մասին, և պատրաստվում են նշել այն, թե՝ ոչ:
Պատասխաններից պարզ դարձավ, որ շատ քչերը գիտեին, թե այսօր
ինչ օր է, սակայն արդեն իմանալուց հետո պատրաստակամություն հայտնեցին իրենց ընկերների հետ նշելու այն:
Անդրադառնալով երիտասարդության խնդիրներին՝ հարցվածները նշեցին, որ դրանցից գլխավորները համապատասխան աշխատատեղերի պակասն ու կրթության որակն են:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան