Պենելոպա Կրուսին և նրա ամուսնուն մեղադրում են հակասեմիտականության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան պրոդյուսերները շատ բացասաբար են արձագանքել իսպանացի դերասաններ Պենելոպա Կրուսի և Խավյեր Բարդեմի բաց նամակին, որում աստեղային ամուսինները մեղադրում են Իսրայելին պաղեստինյան Գազայի հատվածի ռմբակոծությունների համար:

Հուլիսին զույգը կինոարտադրության մոտ հարյուր լավագույն ներկայացուցիչների հետ մեկտեղ ստորագրել էր փաստաթուղթը, որում Գազայի հատվածում իրականացվող ռազմական օպերացիան որակվել էր «իսրայելյան օկուպացիոն բանակի կողմից իրականացվող ցեղասպանություն»:

Որոշ հայտնի պրոդյուսերներ, որոնք նախկինում աշխատել էին դերասանների հետ, իրենց դժգոհությունն են հայտնել այդ առնչությամբ՝ հայտարարելով, որ այսուհետ չեն պատրաստվում նրանց հետ գործ ունենալ:




Լրահոս