Վերջին ամիսներին Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դստեր՝ Տալուլա Ուիլիսի անունը չի հեռանում մամուլի էջերից:
Վերջերս պարզվել է, որ Տալուլան բուժվում է թմրանյութերից ունեցած կախվածությունից. տեղեկացնում է Myjane-ը:
Առաջինը այդ կախվածությունը նկատել է Տալուլայի քույրը՝ Սկաուտը, որն այդ մասին պատմել է հորը: Վերջինս փորձել է զրուցել Տալուլայի հետ, սակայն՝ ապարդյուն:
Վերջերս աղջկան տեսել են արիզոնյան հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան փորձում են օգնել պայքարել կախվածության դեմ:
Ինքը՝ Տուլուլան, չի մեկնաբանում իր կախվածությունը թմրանյութերից և ալկոհոլից, չի խոսում նաև իր հղիության մասին: