«Վոստոկ» տիեզերանավի կտորը, որով թռիչք է կատարել առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը 1961-ին, կվաճառվի «Տիեզերական մասունքներ» առցանց աճուրդում. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Բացի այդ՝ աճուրդի կհանվի ֆրանսիական կոնյակի շիշը, որից Գագարինը խմել է, և որը ստորագրել է 1967թ. փետրվարի 11-ին՝ այն բանից հետո, երբ նրան նշանակել են «Սոյուզ-1» տիեզերանավի թռիչքային կազմի փոխարինող:
Աճուրդը, որը նվիրված է լուսնի վրա «Լունա-2» տիեզերանավի վայրէջքի 55-րդ տարելիցին, կանցկացվի սեպտեմբերի 13-ին: