Ինչու են երիտասարդները ծեծի ենթարկել տաքսու վարորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր` ժամը 00.05-ին, Քասախ գյուղում դանակահարություն է եղել:

Ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի տարածքում վիճաբանության ժամանակ 24-ամյա Կարեն Ս.-ն, 23-ամյա Արմեն Մ.-ն և Գարեգին Մ.-ն ծեծի են ենթարկել Քասախ գյուղի բնակիչ ոմն Վահանի: Ապա վերջինս իր մոտ եղած դանակով Կարեն Ս.-ին աջ ոտքի և ձախ կողքի շրջանում, իսկ Արմեն Մ.-ին` ձախ թիակի շրջանում, պատճառել է վնասվածքներ: 

Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ հետախուզվողը Քասախ գյուղի բնակիչ 34-ամյա Վահան Սարգսյանն է, ով ոստիկանության կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:

Ինչպես մեզ տեղեկացրեց Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը, Վահանն աչքի է ընկնում հանգիստ բնավորությամբ և նախկինում նման միջադեպերի մեջ չի ընկել: Արա Մկրտչյանի փոխանցմամբ` ծեծկռտուքի մասնակից մյուս երեքը Քասախի բնակիչներ չեն, և նախկինում նրանց մասին գյուղում չի խոսվել:

«Վահանը տաքսի է քշում, ամուսնացած է, երեխաներ ունի: Իրականում դանակահարություն չի եղել. Վահանի մոտ մետաղական իր է եղել, դրանով է հարվածել: Մյուսները ուրիշ տեղից են: Վատ բնութագրվող տղա չի: Ըստ երևույթին, նախահարձակը նրանք են եղել, ոչ թե Վահանը»,- ասաց Քասախի գյուղապետը:

Ոստիկանությունից Armlur.am-ին հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն:




Լրահոս