«Սպարտակ»-ի սեփականատերը 10 տարում ակումբի վրա 1 մլրդ դոլար է ծախսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes պարբերականն ամփոփել է Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի 10-ամյա գործունեությունը։

Նշված տեղեկությունների համաձայն՝ «Սպարտակի» տարեկան եկամուտը կազմում է 2,5-3 միլիարդ ռուբլի, ծախսերը՝ 4-5 միլիարդ, որից 80%-ը հատկացվում է խաղացողների տրանսֆերների, աշխատավարձերի և բոնուսների վրա։ Նշվում է, որ բյուջեի դիֆիցիտը մարում է ակումբի սեփականատերը։

Իսկ «Սպարտակի» նոր մարզադաշտի կառուցման համար Ֆեդունը ծախսել է 500 միլիոն դոլար։ Սպասվում է, որ մարզադաշտը կմեծացնի ֆինանսական եկամուտները:

Forbes-ի  հաշվարկներով՝ Լեոնիդ Ֆեդունը 2004 թվականից ի վեր ակումբի վրա շուրջ 1 միլիարդ դոլար է ծախսել։




Լրահոս