Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան երկարաձգել է գործող պայմանագիրն անգլիական «Մանչեստեր Սիթի»-ի հետ: Ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2019-ի ամառը. հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Դավիդ Սիլվան 2010-ին իսպանական «Վալենսիա»-ից է տեղափոխվել Մանչեստեր: Այս ընթացքում նա 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր, հաղթել է Անգլիական լիգայի գավաթում: