Շենոն Բրիգսը մտադիր է խափանել Վլադիմիր Կլիչկոյի հարսանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի Շենոն Բրիգսը  հայտարարել է, որ մտադիր է խանգարել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հարսանիքը։

«Ինձ համար միևնույնն է, թե որտեղ տեղի կունենա հարսանիքը։ Կլինեմ այնտեղ, որ Վլադիմիրը չկարողանա փախչել ինձանից և թաքնվել թիկնապահների հետևում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Բրիգսը մինչ այդ խանգարել էր Կլիչկոյի մարզումը, իսկ այնուհետև միջամտել նաև աշխարհի չեմպիոնի ընթրիքին։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Կլիչկոյի և ամերիկացի դերասանուհի Հայդեն Փանեթյերիի հարսանեկան արարողությունը կկայանա օգոստոսի 24-ին:

 




Լրահոս