Աթենքում 77-ամյա մի թոշակառուի ինքնասպանությունից ժամեր անց Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բախումներ:
Ցուցարարներն ավելի ուշ սկսել են իրավապահների վրա դյուրավառ հեղուկով շշեր նետել, ի պատասխան ինչին՝ ոստիկաությունը կիրառել է արցունքաբեր գազ:
Հունական լրատվամիջոցները հայտնել էին, որ ինքնասպանության մեջ թոշակառուն մեղադրել էր Հունաստանի կառավարությանը, ով նվազեցրել էր իր կենսաթոշակը:Նշենք, որ Հունաստանում ինքնասպանությունների թիվը ավելացել է, քանի որ երկիրը պարտքերի պատճառով դիմում է տնտեսական կոշտ միջոցների: