
Լոնդոնի Burgers at Blacks ռեստորանում պատրաստում են Մեծ Բրիտանիայի ամենամեծ համբուրգերը, որը կրում է “Հսկա” անունը: Համբուրգերը կշռում է 6.7 կգ եւ պարունակում 18 հազար կալորիա: Մեծ Բրիտանիայի ամենամեծ համբուրգերի բաղադրության մեջ է մտնում 3 կգ տավարի միս, 9 կտոր բեկոն, 9 մեծ կտոր պանիր, լոլիկ եւ հազարի թերթիկներ: Այդ ամենը լցոնվելու է 30 սմ տրամագիծ ունեցող հացի մեջ: Համբուրգերը պատրաստող խոհարար Վաս Գերոդոտուի խոսքով՝ համբուրգերի գինը թանկ չէ՝ 40 ֆունտ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համբուրգերը ձեզ մեկ շաբաթ կբավականացնի: